Սամվել Կարապետյանը սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց
15 Ապրիլի 2026, 12:01
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մեկնարկի մասին:
«Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»,–դատական նիստին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը։