Շանտաժ է անում, պատերազմ չի լինելու․ Արարատի մարզի բնակիչները՝ Փաշինյանի մասին
11 Մայիսի 2026, 15:50
Փաշինյանը շանտաժ է անում, ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Այս մասին Արարատի մարզում անցկացված հարցման ժամանակ ասել է բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ՔՊ-ն չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սեպտեմբերին պատերազմ է լինելու։
«Նման հայտարարություններով մարդկանց վախեցնում է և կենտրոնանում զինվոր ունեցող ընտանիքների վրա։ Կարծում եմ՝ իր մնալու դեպքում է պատերազմ լինելու»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։
Քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ սա թույլ խաղաղություն է, հնարավոր է՝ ժամանակավոր, քանի որ Ալիևից ամեն բան սպասելի է։
«Նման հայտարարություն անողին ո՞վ կվստահի։ Ճիշտ է՝ ես նրան ձայն տվել եմ, բայց հիմա փոշմանում եմ։ Ու սրանից հետո ոչ մեկը նրան չի ընտրի»,- ընդգծել է բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։