Շատ հարցեր քննարկվել են փակ դռների հետևում. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման մասին

23 Հունվարի 2025, 17:30

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը տևել է երեք ժամ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների բանակցություններին։
Նրա խոսքով՝ շատ հարցեր են քննարկվել փակ դռների հետևում։

«Ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր, զրույցը տևել է 3 ժամ։ Դա անկեղծ զրույց էր բազմաթիվ կետերի շուրջ, որոնք կողմերի համար առանձնակի ակտուալություն են ներկայացնում», — հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում հանդիպել են հունվարի 21-ին։