Շուտով ազատվելու ենք մեր ազգի վզին փաթաթված խարանից․ Սամվել Կարապետյան

03 Մայիսի 2026, 21:12

Քաղաքականություն

«Շիրակի թեմի առաջնորդը հայ ազգի լավագույն մարդկանցից մեկն է։ Նա բոլոր ապօրինությունների դեմ պայքարեց, և վստահ եղեք՝ շատ շուտով հաղթելու է։ Եվ այն խարանից, որը փաթաթեցին մեր ազգի թե՛ վզին, թե՛ գլխին, շուտով ազատվելու ենք։ Մեր եկեղեցին ժողովրդի կյանքում այն տեղն ու դերն է ունենալու, որին արժանի է»,- երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Կուսակցության առաջնորդի խոսքով՝ Գյումրին Հայաստանի ամենաարժեքավոր քաղաքներից մեկն է։

«Գյումրին մշտապես տվել է լավագույն զավակներին։ Ուզում եմ հիշեցնել բոլորի կողմից սիրված Ֆրունզիկ Մկրտչյանին, աշխարհահռչակ սպորտմեններին, որոնք թե՛ անցյալում, թե՛ այսօր լավագույն ձևով ներկայացնում են մեր երկիրը և մեր ժողովրդին։ Եթե իրենք այդ տեմպը պահեն, շատ գնահատված կլինեն»,- եզրափակել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։