Շվեյցարացի նկարիչը Սևանա լճի ափին լքված ինքնաթիռի վրա պատկերել է Հիսուս Քրիստոսին

26 Մայիսի 2026, 17:45

Մշակույթ

Շվեյցարացի նկարիչ Վիերվինդը (Vierwind) Հայաստանում՝ Սևանա լճի ափին, ստեղծել է լայնածավալ արվեստի գործ։ Սևանա լճի ափին լքված խորհրդային «Յակ-40» ինքնաթիռի վրա նա ստեղծել է Հիսուս Քրիստոսի հսկայական պատկերը։

Աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ պատկերն ամբողջությամբ տեսանելի է միայն վերևից․ գետնից նկարը նման է աբստրակտ գրաֆիտի, սակայն վերևից դիտելիս բոլոր գծերը միավորվում են՝ ձևավոևրելով ամբողջական պատկեր։

Վիերվինդը նշել է, որ պատահական չէ ընտրել Հայաստանն այս աշխատանքի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն և դարերի փորձությունների միջով պահպանել է իր հավատը։