Սիմֆերոպոլում կբացվի «Ղրիմի հայերի ավանդական մոտիվները» խորագրով ցուցահանդեսը

15 Մայիսի 2024, 20:30

Մշակույթ

Սիմֆերոպոլի Ղրիմի ազգագրական թանգարանում մայիսի 17-ին տեղի կունենա «Ղրիմի հայերի ավանդական մոտիվները» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերությունը տելեգրամյան իր ալիքը։

Ցուցահանդեսը կանցկացվի Ղրիմում հանրապետությունից ժողովուրդների տեղահանման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։