Սոցիալական բնակարանաշինությունը Գյումրիում կիրականացվի պետական աջակցությամբ. Նարեկ Կարապետյան

31 Մայիսի 2026, 19:45

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրիում են:

Սոցիալական բանկարանաշինության գծով քաղաքապետարանն այսօր դիմել է կառավարությանը, իսկ նրանք չեն հաստատել իրենց մասնաբաժինը, որ շինարարությունն արվի: Այս մասին իր ելույթում ասել է Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Գյումրիում կատարվելիք սոցիալական բնակարանաշինության թեմային:

«Մենք այլ կերպ ենք կատարելու մեր աշխատանքը: Կառավարությունից ֆինանսավորում է լինելու և բնակարանների հարցը լուծվելու է: Առաջնահերթ՝ տնակներում ապրող մարդկանց տան հարցը, իսկ հետո այն քաղաքացիների, որոնք ունեն բնակարանի կարիք»,-նշել է Կարապետյանը:

Հիմա եթերում