Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի Մ10 աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն
09 Հուլիսի 2026, 10:50
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 189 կետով բարելավել իր արագ շախմատի վարկանիշը:
Բացի Սոֆիայից, Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակներում։
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 7 միավորով կիսել է 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, նույն վայրում՝ Լեհաստանի Ժեշուվ քաղաքում, կմեկնարկի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով: