Սուրեն Իշխանյանը` ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
16 Մայիսի 2026, 20:20
Սուրեն Իշխանյանը (55 կգ) դարձավ մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Եզրափակչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Օսման Թեմիրսուլատնովին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։