Սպանում են հայկական գյուղատնտեսությունը՝ ճանապարհ բացելով թուրքական ապրանքների համար․ Ռոբերտ Քոչարյան
02 Հունիսի 2026, 13:40
Իմ պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թվաբանությունից շատ հեռու է և չի տիրապետում, թե ինչ ծավալի գյուղմթերք է արտահանվում Ռուսաստան։ Հայաստանը չունի այդ հնարավորությունը մարդկանց կորսուստները կոմպենսացնելու։ Այս մասին Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս մարդիկ ուղղակի գաղափար չունեն, թե ինչ է նշանակում Եվրոպա գյուղարտադրանք արտահանել։ Մոտակա 10 տարիներին չեն կարողանալու արտահանել ոչինչ։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են, և եվրոպացի ֆերմերներն ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը մուտք գործի այդ շուկա»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի բերած տնտեսական աղետի լուծումը մեկն է՝ մերժել նրան։
«Գործող իշխանությունները սպանում են Հայաստանի գյուղատնտեսությունը՝ ենթադրաբար թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով։ Կա՛մ այս մարդիկ ընկել են մեր ժողովրդի, գյուղացիների հետևից, կա՛մ, իսկապես, կատարում են հրահանգ»,- ընդգծել է դաշինքի առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում։