«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կոչ է արել միավորել ջանքերը` ի աջակցություն հայ քաղբանտարկյալների

17 Հունվարի 2025, 13:31

Քաղաքականություն

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կոչ է արել միավորել ջանքերը ի աջակցություն հայ քաղբանտարկյալների:

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ առանձին գործընթացը։

Բոլորի՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար ակնհայտ է, որ այս գործընթացը ցուցադրական է։ Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբեր մնալ: Այսօր ցանկանում եմ դիմել հանրության ամենալայն շրջանակին՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես հոգատար մարդ՝ արդարության կոչով: Այս մարդիկ, որոնք երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր իրենք ունեն մեր աջակցության և պաշտպանության կարիքը։ 

Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին ապահովել այս մարդկանց արդարության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահերին նրանց կողքին գտնվելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդկության հաղթանակի խորհրդանիշ», — ասված է հայտարարությունում։