Թբիլիսիում նշել են Ծաղկազարդը

26 Մարտի 2024, 17:29

Մշակույթ

Ծաղկազարդի տոնի առթիվ Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ պատարագ: Այս մասին գրում է Jnews.ge-ն:

Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ, օրհնում են նաև ուռենու ոստեր և բաժանում ներկաներին։

Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերել են միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: