Գյումրու բյուջեն անհամաչափ փոքր է քաղաքի մասշտաբների համեմատ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրիում են:

Կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը իր ելույթում ընդգծել է, որ Գյումրի քաղաքի բյուջեն շատ փոքր է իր մասշտաբի համեմատ:

«Հայաստանի 2-րդ քաղաքի բյուջեն շատ փոքր է, իր մասշտաբների համեմատ: Բանկչությունը Երևանի բնակչությունից 10 անգամ է փոքր, իսկ քաղաքին հատկացվող բյուջեն՝ 25: Այդ պատճառով քաղաքում տեսնում ենք ենթակառուցվածքների խնդիրներ: Համեմատաբար նոր թաղամասում տեսնում ենք, որ առաջին ստադիայի կատարված աշխատանքներն արդեն վերանորոգման կարիք ունեն»,-հավելել է Կարապետյանը:

Կուսակցության անդամն անդրադառնալով Գյումրիում ասֆալտի բարեկարգման հարցերին, նշել է, որ Գյումրին՝ իր բնակչության համեմատ ստանալու է բյուջեից ֆինանսավորում և լուծվելու են տեղային բարեկարգման հարցերը: