Տիգրան Բարսեղյանի դուբլը՝ «Կոշիցե»-ի դեմ խաղում

10 Մարտի 2025, 11:35

Սպորտ

«Սլովան»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում դարձել է դուբլի հեղինակ։ Նա երկու գոլն էլ խփել է 11 մետրանոցից։ Արդյունքում՝ բրատիսլավական «Սլովան»-ը 3։2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։

Այժմ հայ ֆուտբոլիստը գլխավորում է Սլովակիայի լիգայի ռմբարկուների ցուցակը՝ 17 գոլով։ SofaScore-ի վարկածով՝ նա դարձել է խաղի լավագույն խաղացողը՝ ստանալով 8,9 միավոր։

«Սլովան»-ը 52 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Կոշիցե»-ն 29 միավորով 6-րդ տեղում է։