Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի ֆուտբոլի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
21 Մայիսի 2025, 19:53

Ավարտվել է Սլովակիայի ֆուտբոլի առաջնությունը, և Տիգրան Բարսեղյանի թիմը դարձել է հաղթող: Սա արդեն չորրորդ անգամն է, որ հայ ֆուտբոլիստը նվաճում է Սլովակիայի չեմպիոնական տիտղոսը: Բայց այս մրցաշրջանը Տիգրանի համար իր կարիերայի ընթացքում ամենահաջողն էր։ Գլխավոր մրցաշարի ընթացքում նա խփել է 20 գոլ՝ այդպիսով լավագույն ռմբարկուի տիտղոսը կիսելով Ստրելեցկու հետ։
Մրցաշրջանի ավարտից հետո անցկացվել է լավագույն խաղացողի քվեարկություն, որի արդյունքներով Բարսեղյանն անվերապահ հաղթող է ճանաչվել: Բացի այդ, նա ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։ Այսպիսով, Տիգրանը դարձել է Սլովակիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Հետաքրքիր փաստ. նրա նախորդ լավագույն արդյունքը 2023-2024 մրցաշրջանն էր. այն ժամանակ Բարսեղյանը խփել է 13 գոլ և դարձել նաև լիգայի լավագույն դիպուկահար:
«Սլովան»-ի և Բարսեղյանի համար այս մրցաշրջանը պատմական Է դարձել նաև եվրագավաթներում։ Սլովակիայի ակումբն առաջին անգամ դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Հենց Բարսեղյանն է վճռորոշ գոլը խփել դանիական «Միդտյուլան»-ի դեմ փլեյ-օֆֆի խաղում՝ ապահովելով թիմի ելքը մրցաշարի հիմնական փուլ: