Տիգրան Բարսեղյանը դարձել է Սլովակիայի քառակի չեմպիոն

04 Մայիսի 2025, 11:50

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը առաջնության 8-րդ տուրում՝ մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ, Բրատիսլավայի «Սլովանի» կազմում 4-րդ անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն։ Այս մասին գրում է Sportaran-ը:

«Սլովանի» համար սա 7-րդ անընդմեջ չեմպիոնությունն է Սլովակիայում։ Ակումբը 4:3 հաշվով հաղթել է «Ժիլինային»:

Բարսեղյանն այս մրցաշրջանում ունի 20 գոլ։ Նա խաղադաշտում անցկացրել է 85 րոպե ավագի թևկապով և SofaScore-ից ստացել 7,1 գնահատական: