Տիգրան Քեոսայանն առաջին անգամ պապիկ է դարձել

28 Փետրվարի 2024, 00:00

Հայեր

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը «Эмпатия Манучи» շոուի եթերում կիսվել է ուրախ լուրով՝ պատմելով, որ պապիկ է դարձել: Դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի և ռեժիսորի համատեղ դուստրը՝ Ալեքսանդրան, տղա է ունեցել։ Նորածնին անվանել են Գասպար։ Քեոսայանը խոստովանել է, որ երկար ժամանակ չի պատմել այդ դեպքի մասին, քանի որ վախեցել է:

Քյոսայանն ու Խմելնիցկայան ամուսնացել են 1993 թվականին։ Ամուսնության ընթացքում ունեցել են երկու դուստր՝ Ալեքսանդրան 1994-ին և Քսենիան 2010-ին: Այնուամենայնիվ, 2014-ին դերասանուհին և ռեժիսորը պաշտոնապես բաժանվել են:

Տիգրան Քեոսայանը խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Էդմոնդ Քեոսայանի որդին է, ով խորհրդային հայտնի «Անորսալի վրիժառուները» ֆիլմի, ինչպես նաև «Խոհարարուհին», «Ռուսական կայսրության թագը», «Երբ գալիս է սեպտեմբերը», ,Տղամարդիկ» և այլ ֆիլմերի ռեժիսորն է:

Տիգրան Քեոսայանի կարիերան կինոռեժիսուրայում սկսվել է 1992 թվականին։ Իր աշխատանքի ընթացքում նա ստեղծել է մոտ 19 ֆիլմ, այդ թվում՝ «Խեղճ Սաշան», «Արծաթափայլ հովտաշուշանը», «Երեք ընկերը», «Ղրիմի կամուրջ. Պատրաստված է սիրով»-ը: Բացի ռեժիսուրայից, նա նաև փորձել է իրեն դերասանական խաղում և աշխատում է հեռուստատեսությունում։