Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ. Alpha News-ի ֆոտոռեպորտաժը

05 Փետրվարի 2025, 11:31

Քաղաքականություն

Տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ:

Ըստ նրանց՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

Հիշեցնենք` Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։