Թուրքիան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները․ Էրդողան
05 Հուլիսի 2025, 13:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները։
Էրդողանը օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղ բանակցությունների գործընթացին և ակնկալում է, որ կստորագրվի Բաքվի շահերին համապատասխանող համաձայնագիր։