Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողան

03 Մարտի 2025, 22:21

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Շարունակում ենք Հարավային Կովկասում կայունություն ապահովելու ջանքերը։ Աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ասել է նա։