Թողարկվել է ռեժիսոր Էնդի Սերքիսի մուլտֆիլմի առաջին թիզերը

20 Հունիսի 2025, 00:10

Մշակույթ

Թողարկվել է հայկական ծագումով բրիտանացի դերասան և կինոռեժիսոր Էնդի Սերքիսի նկարահանած մուլտֆիլմի առաջին թիզերը: Ֆիլմը պատմում է կենդանիների խմբի մասին, որոնք ապստամբություն են բարձրացնում ֆերմայում և վռնդում իրենց տիրոջը։ Դրանից հետո իշխանությունն անցնում է խոզերին, որոնց առաջնորդում է Նապոլեոնը։ Մուլտֆիլմում Նապոլեոն խոզին հնչյունավորել է Սեթ Ռոգեն։

Էնդի Սերկիսը նախագծի վրա աշխատել է 2011 թվականից։ Սցենարը գրել է Նիք Սթոլլերը։ Ֆիլմի պրեմիերան հաջողությամբ տեղի է ունեցել հունիսի 9-ին Անսիում անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում: Ֆիլմը վարձույթում կհայտնվի հուլիսի 11-ին։