Ինֆանտինոյի խնդրանքից հետո Թրամփը չի հեռացել Իսպանիայի հավաքականի պարգևատրման արարողությունից
20 Հուլիսի 2026, 10:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից հետո պարգևատրման արարողության ընթացքում մնացել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների կողքին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աշխարհի գավաթը հանձնելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն փորձել է Թրամփին հեռացնել հավաքականի ֆուտբոլիստներից՝ չեմպիոնական ընդհանուր լուսանկարի համար։ Սակայն ԱՄՆ նախագահը նախընտրել է մնալ ֆուտբոլիստների կողքին։
ԱԱ-2026 ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայացել է Իսթ Ռադերֆորդի «ՄեթԼայֆ» մարզադաշտում։
Վճռորոշ խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային։ Միակ գոլը 106-րդ րոպեին խփել է հարձակվող Ֆերրան Տորեսը։