Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

07 Մայիսի 2025, 15:00

Հայեր

Վաշինգտոնի շրջանային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև:

Այսպիսով, ԱՄՆ խոշորագույն քաղաքի իշխանությունները հաստատել են ապագա սերունդների դաստիարակության կարևորությունը և նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալու անհրաժեշտությունը:

Կոլումբիայի շրջանի՝ հարևանության հարցերով խորհրդատվական հանձնաժողովը նաև կոչ է արել կրթության պետական տեսուչի վարչությանը (OSSE) ապահովել հուսալի և ներառական կրթություն՝ ընդգրկելով շրջանի հանրակրթական դպրոցներում ցեղասպանության թեման, ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության և 2023 թվականի Արցախի ցեղասպանության վերաբերյալ նյութերը: