Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ

11 Օգոստոսի 2023, 14:22

Մշակույթ

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը:

Qahana.am-ի փոխանցմամբ՝ կիրակի ժամը 11:00-ին, տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Ավարտին կկատարվի խաղողօրհնեքի կարգ։