Վլադիմիր Պուտինն արդեն հասկացրել է․ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել․ Բորիս Շմելյով

21 Մայիսի 2026, 21:30

Քաղաքականություն

ՌԴ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Բորիս Շմելյովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել թե՛ Եվրոպական միությանը, թե՛ Եվրասիական տնտեսական միությանը։

«Կարծում եմ՝ այժմ պաշտոնական մակարդակով վաղ է քննարկել հարցը, թե Հայաստանը կարո՞ղ է մնալ ԵԱՏՄ անդամ, եթե զարգացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Իրականում մենք առայժմ լսում ենք միայն տարբեր հայտարարություններ Երևանի պաշտոնական ներկայացուցիչներից։ Մենք դեռ չենք տեսնում որևէ կոնկրետ հետևանք, արդյունք կամ քայլ։ Այդ պատճառով կարծում եմ՝ իրավիճակը սրելը ճիշտ չի լինի։

Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը ցանկանում է հստակ հասկացնել Հայաստանին, որպեսզի այստեղ որևէ երկիմաստություն չլինի, որ նա ստիպված կլինի ընտրություն կատարել․ կա՛մ նա ԵՄ-ի հետ է, և այդ դեպքում կլինեն համապատասխան տնտեսական ու քաղաքական հետևանքներ, կա՛մ մնում է ԵԱՏՄ անդամ։

Ըստ էության, այս ամենի մասին մոտ երեք շաբաթ առաջ արդեն խոսել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այն ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի Հայաստանը դառնա ԵՄ անդամ, եթե դա համարում է անհրաժեշտ և եթե դա համապատասխանում է նրա ազգային շահերին։

Աստծո սիրուն, պարզապես հստակ և բաց ասեք՝ մենք մտնում ենք ԵՄ, այդ դեպքում, ինչպես նա էր ասում, «քաղաքակիրթ ձևով կբաժանվենք»»,- ասել է Շմելյովը։

Հիմա եթերում