Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Միխայիլ Կավելաշվիլի
23 Մայիսի 2025, 11:30

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին «Imedi» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար»,- ասել է նա: