Խաչվերացն այս տարի կտոնվի սեպտեմբերի 17-ին

16 Սեպտեմբերի 2023, 12:18

Մշակույթ

Խաչվերացի տոնը այս տարի նշելու են սեպտեմբերի 17-ին։

Qahana.am-ը հայտնում է, որ այդ օրը նոր կամ հին ննջեցյալների շիրիմներին չեն այցելում։

Հայ Եկեղեցին չունի հին ու նոր ննջեցյալների տարանջատում։ Բոլոր ննջեցյալների հիշատակը հարգելու, նրանց շիրիմներին այցելում են Մեռելոցին։

Այս տարի Խաչվերացի տոնի Մեռելոցը սեպտեմբերի 18-ին է։