Իրանը նախազգուշացնում է Փաշինյանին. Գերագույն առաջնորդի խորհրդականն անդրադարձել է TRIPP-ին և ԱՄՆ դերակատարմանը
13 Հուլիսի 2026, 18:44
Պաշտոնական Երևանը բազմիցս փարատել է Թեհրանի մտահոգությունները, սակայն Իրանը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին ցուցաբերել զգոնություն արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում։ Այս մասին Իրանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Համակարգի նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ, Իրանի Գերագույն առաջնորդի աներ Ղոլամ-Ալի Հադադ Ադելն՝ անդրադառնալով տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) ծրագրին և դրա ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, որպես կանոն, հետապնդում է Իրանի շահերին հարվածելու նպատակ, ինչը կարող է վնասել հենց այն երկրներին, որոնք հյուրընկալում են ամերիկյան կողմին։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցած իրադարձությունները։
«Հայաստանի իշխանությունները բազմիցս մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը չի հակասում Իրանի շահերին ու անվտանգությանը: Մենք հույս ունենք, որ դա այդպես է: Սակայն խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին չխաբվել Ամերիկայի Միացյալ Նահանգների խոստումներին»,- նշել է նա: