Ղրիմի հայերը հանդես են եկել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

20 Հունիսի 2025, 12:48

Քաղաքականություն

Ղրիմի հայկական համայնքը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն հայազգի գործարար Սամվել Կարապետյանի: Համայնքը լուրջ մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Կարապետյանը պարզապես գործարար և բարերար չէ, այլ մարդ, ով տասնամյակներ է նվիրել հայ ժողովրդին ծառայելուն, Հայ Առաքելական եկեղեցու ամրապնդմանը և մշակութային ժառանգության պահպանմանը։

Կազմակերպությունն ընդգծում է Սամվել Կարապետյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նման անհատների կարևորությունը պատմական հիշողության և ազգային միասնության պահպանման գործում: Սփյուռքի ներկայացուցիչները հատկապես նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ են համարում աջակցել նրանց, ովքեր դարձել են հոգևոր և ազգային արժեքների խորհրդանիշ։

«Ոչ մի հայ, որտեղ էլ որ լինի, չպետք է անմասն մնա իր ժողովրդի ճակատագրից: Այսօր մեր ձայնը մեր խիղճն է»,- ասվում է հայտարարության մեջ: