Յանա Եգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
17 Հունիսի 2026, 17:40
Ֆրանսիական Անտոնի քաղաքում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ռուսաստանի հավաքականին արծաթե մեդալ է բերել հայկական արմատներով սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, թիմային առաջնությունում Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը:
Եգորյանի համար սա մայրցամաքային առաջնությունների անհատական պայքարում նվաճած առաջին մեդալն է: