Արամ Վարդևանյանը դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
19 Հունիսի 2026, 16:20
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր Սահմանադրական դատարան է մուտքագրել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ծավալուն դիմում։
Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանը հայտնել է, որ դիմումը բաղկացած է 84 էջից և պարունակում է կից ներկայացվող փաստաթղթերի ու տվյալների հսկայական ծավալ։
Նրա խոսքով՝ հանրությանը մանրամասներ ներկայացնելու համար առաջիկայում կհրավիրվի լայնածավալ մամուլի ասուլիս։
«Մենք միանշանակ գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Սահմանադրական դատարանը, հանդիսանալով ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել երեք որոշումներից մեկը՝ անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը և ընտրությունների արդյունքները, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ Մենք հատկապես շեշտադրում ենք երկու տարբերակը՝ կա՛մ ընտրությունների արդյունքների լիակատար անվավեր ճանաչումը, կա՛մ երկրորդ փուլի նշանակումը»,- նշել է Վարդևանյանը։