Ընտրությունները լեգիտիմ չենք համարում․ Գոհար Ղումաշյան
14 Հունիսի 2026, 18:24
«Մենք այս ընտրությունները լեգիտիմ չենք համարում»,- լրագրողների հետ զրույցում, բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
«Թե՛ ընտրություններից առաջ և թե՛ ընտրությունների ընթացքում արձանագրվել են մի շարք հետապնդումներ ու խախտումներ։ Եղել են ընտրատեղամասեր, որտեղ ընդհանրապես բացակայել են 3-րդ համարի քվեաթերթիկները»,- նշել է Ղումաշյանը։
Նրա խոսքով՝ որոշ ընտրատեղամասերում եղել են նաև մարդկանց կուտակումներ, որոնց արդյունքում ՔՊ-ն կարողացել է կյանքի կոչել իր ծրագրերը։
Մանրամասները՝ տեսանյութում։