Ցնցված ենք Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին անընդունելի հայտարարություններից․ «Եվրոպացիները հանուն Արցախի»
11 Փետրվարի 2025, 20:15

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարություններին։
««Եվրոպացիները Հանուն Արցախի» հարթակը զարմացած և ցնցված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին անընդունելի հայտարարություններից: Այս հայտարարությունները, որոնք կասկածի կենթարկեն հաստատված պատմական անհերքելի ճշմարտությունները և փաստերը, կանարգեն Ցեղասպանության զոհերին և վերապրածների ժառանգներին: Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը ընդգրկում է պատմաբանների, քաղաքական գործիչների, մարդասիրական կազմակերպությունների և Հայ քաղաքացիների տասնամյակների շարունակական նվիրական աշխատանքները և այս անընդունելի հայտարարությունները կփորձեն դրժել այդ ջանքերը:
Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարն ամուր արմատներ ունի Եվրոպահայերի գործունեության մեջ, որի շնորհիվ Եվրոպայի երկիրների մեծամասնությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանը ճանաչել են Հայ ժողովրդի դեմ կատարված այդ մեծ հանցագործությունը:
Որպես եվրոպացիներ, վիրավորական էր տեսնել, որ Հայաստանի վարչապետը կասկածի տակ է դնում այս առաջընթացքը, որի համար Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպահայությունը համագործակցել են տարիներ շարունակ:
Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը չպետք է ենթարկվեն որևէ ներքին կամ հավերժ արտաքին քաղաքական դրդապատճառի:
Քաղաքական նպատակներով այս ճակատամարտի որոշ ասպեկտները կասկածի տակ դնելը միայն նպաստում է մեր թշնամիների ապատեղեկատվական արշավներին, որոնք կձգտեն աղավաղել ճշմարտությունը:
Արցախի ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության և էթնիկ զտման: «Եվրոպացիներ Հանուն Արցախի» հարթակը ձգտում է միջազգային հարթակներում ապահովել մարդկության դեմ այս ոճիրի դատապարտման և պատասխանատուներին պատժելիության:
Պատասխանատվություն հաստատելը և Ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ են արդար խաղաղություն հաստատելու համար։
Ընդունված վարկած է, որ երբ ոճրագործը չի ընդունում իր ոճիրը և չի զղչում իր գարշելի արարքի համար, միշտ կարող է կրկնել այն:
Նույնն է նաև Թուրքիայի դեպքում: Չի ընդունում իր ոճիրը և չի զղջում: Ցեղասպանության կրկնությունը ապրեցին Արցախի մեր հայրենակիցները:
Ցեղասպանության ուրացումը Թուրքիայի կողմից և հարցականի տակ դնելը ՀՀ վարչապետի կողմից լուրջ վտանգի կարող են ենթարկել Հայաստանի Հանրապետության գոյությունն ու ապագան»,- ասված է հայտարարությունում։