Զելենսկին թող հիշի, թե ինչպես էր Ադրբեջանին ֆոսֆորային զենք մատակարարում․ Գոռ Սարգսյան
04 Մայիսի 2026, 15:31
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը բողոքի ակցիայի ընթացքում հիշեցրել է, թե ինչպես էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, աջակցում Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Զելենսկին թող հիշի, որ ինքը ֆոսֆորային զենքեր էր տալիս Ադրբեջանին և շնորհավորում էր Արցախի օկուպացիայի համար», — ասել է նա։