15-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը

27 Ապրիլի 2025, 11:56

Քաղաքականություն

Արագածոտնի մարզում 15-ից ավելի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, վաղ առավոտից փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը։

Եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից բնակիչներն այլ երթուղի չունեն դեպի Երևան։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը չեղյալ հայտարարի որոշումը, քանի որ ցուցարարների պնդմամբ, այն իսկական գլխացավանք է դառնալու գյուղերի բնակիչների համար։