Ռուսաստանի և Բելառուսի հայկական եկեղեցիներում նշվել է Խաչվերացը

16 Սեպտեմբերի 2024, 15:34

Մշակույթ

Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի և Բելառուսի հայկական եկեղեցիներում նշվել է Խաչվերացը: Սուրբ Եկատերինա եկեղեցում պատարագը մատուցել են Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանը, քահանա Ղևոնդ Թեմկինը և Բոլշիե Սալի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջնորդ Աշոտ քահանա Ղազարյանը:

Պատարագի ժամանակ Տեր Եփրեմն ընդգծել է Տիրոջ Խաչի փրկարար նշանակությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում՝ ընդգծելով, որ մինչ Փրկչի խաչելությունը խաչը եղել է ամենասարսափելի ամոթի նշանն ու խորհրդանիշ։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչելիությունից հետո այն դարձել է Քրիստոսի փառքի և սիրո ամենավեհ նշանը:

Տոնական պատարագի ավարտին հոգևորականներն ու ծխականները շարականներով կրոնական երթ են կատարել եկեղեցու շուրջ։