Լոս Անջելեսում կկայանան Հայաստանի եւ Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականների ընկերական հանդիպումները 

14 Հունիսի 2023, 22:00

Սպորտ

Հունիսի 16-ին եւ 17-ին Լոս Անջելեսում կայանալու է Հայաստանի եւ Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականների ընկերական հանդիպումները:

Այս օրերին Հայաստանի հավաքականն ինտենսիվ մարզումներ է իրականացնում Միացյալ Նահանգներում:

Գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը 13 տարի MBA-ում է եղել, այժմ աշխատում է տղաների հետ՝ հավատալով նրանց ուժերին:

«Մենք երկրորդ մարզումն ենք անցկացնում այստեղ, կարող եմ ասել, որ իսկապես լավ թիմ ունենք, տղաները շատ աշխատասեր են, ես շատ ուրախ եմ մինչեւ այժմ մեր իրականացրած աշխատանքների համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը:

Երիտասարդ եւ խոստումնալից բասկետբոլիստները պատրաստ են դիտարաժան խաղ ցուցադրել

«Մենք պատրաստ ենք ծանր մարզումների, անհամբեր սպասում ենք, որպեսզի խաղանք հայ երկրպագուների, լավագույն հայկական համայնքի առաջ: Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք հաղթանակի առաջիկա մրցման ժամանակ»,- նշեց Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի մարզիկ Անդրե Սփայթ-Մկրտչյանը:

Մարզիչ Ռեքս Քալամյանը 2 տարի է, ինչ գլխավորում է Հայաստանի բասկետբոլի հավաքականը: Նա վստահ է, որ առջեւում շատ հաղթանակներ են լինելու:

Ռեքս Քալամյանը հավատում է հայկական բասկետբոլի ապագային, քանի որ երիտասարդ ու հեռանկարային շատ բասկետբոլիստներ կան թիմում: