Ալեքսանդր Լապշինին և նրա կնոջը թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

21 Սեպտեմբերի 2024, 18:35

Քաղաքականություն

Հայտնի լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինին և նրա կնոջը թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։

«Հետաքրքիր է, արդյոք Ադրբեջանի տարածած միջազգային հետախուզման հայտը կարող է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար»,-գրել է լրագրող Արտյոմ Երկանյանը:

Alpha News-ը կապ է հաստատել Ալեքսանդր Լապշինի կնոջ՝ Եկատերինայի հետ, որպեսզի հասկանա, թե ինչ հիմքով իրենց թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առանց որևէ բացատրության ցանկանում են իրեն և ամուսնուն բերման ենթարկել «Զվարթնոց»-ի ոստիկանական բաժանմունք։

«Փաստաբան և թարգմանիչ ենք պահանջել, բայց հայկական կողմը հրաժարվում է տրամադրել։ Բացատրություններ չեն տալիս»,- նշել է նա։