Վլադիմիր Պուտինը Կիրա Մխիթարյանին և Ռուզաննա Գևորգյանին դատավորներ է նշանակել
18 Հոկտեմբերի 2026, 18:00
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Կիրա Մխիթարյանը և Ռուզաննա Գևորգյանը նշանակվել են դատավորներ։
Կիրա Մխիթարյանը նշանակվել է վեց տարի ժամկետով և պաշտոնավարելու է Կարելիայի Հանրապետության Պրիոնեժի շրջանի դատարանում։
Ռուզաննա Գևորգյանը նշանակվել է Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր։