Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել
21 Սեպտեմբերի 2024, 20:17
Alpha News-ի տեղեկություններով Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել։
Ավելի վաղ Alpha News-ը կապ է հաստատել Ալեքսանդր Լապշինի կնոջ՝ Եկատերինայի հետ, որպեսզի հասկանա, թե ինչ հիմքով իրենց թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առանց որևէ բացատրության ցանկանում են իրեն և ամուսնուն բերման ենթարկել «Զվարթնոց»-ի ոստիկանական բաժանմունք։
«Փաստաբան և թարգմանիչ ենք պահանջել, բայց հայկական կողմը հրաժարվում է տրամադրել։ Բացատրություններ չեն տալիս»,- նշել է նա։