Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Աննա Ագլատովա

25 Սեպտեմբերի 2024, 22:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը Մեծ թատրոնի մեներգչուհի, երիտասարդ մշակութային գործիչների համար ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիր Աննա Ագլատովան է:

«Երբ ես եկա Մեծ թատրոն, այդ պահին ես ամենաերիտասարդ մենակատարն էի։ 21 տարեկան էի և, իհարկե, շատ ավելի քիչ պատասխանատվություն ունեի։ Եվ բացի դա՝ ինձնից նաև քիչ էին պահանջում: Ինչ կարող է անել ուսանողը: Կարծես նա լավ է երգում, և վերջ», — պատմել է երգչուհին։

Նրա խոսքով՝ որքան մեծ է համբավը, այնքան շատ են պահանջում և՛ հանդիսատեսը, և՛ այն մարդիկ, որոնք պատասխանատու են բեմում նրա հայտնվելու համար:

Ագլատովան նաև պատմել է Մեծ թատրոն առաջին այցելությունից ստացած տպավորությունների մասին:

«Երբ եկա Մեծ թատրոն, դա մինչ վերակառուցումն էր, ես հայտնվեցի հենց այն բեմում, որտեղ դուրս էին գալիս աշխարհի մեծագույն երգիչները։ Առաջին բանը, որ ինձ գրավեց թատրոնում, բեմադրության դեկորացիան էր կուլիսներում, չգիտեմ, թե որ օպերայի համար էր, գուցե «Բորիս Գոդունով»-ի, դա կարևոր չէ։ Բայց կար մի սրբապատկեր, որտեղ Հիսուսն էր: Այն ինձ վրա գլոբալ տպավորություն թողեց։ Ինչպես կարող է դեկորացիան այդքան գեղեցիկ պատրաստվել: Ես շատ հավատացյալ մարդ եմ, ուստի ինձ համար շշմելու էր», — պատմել է երգչուհին։