Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Ուլյանովսկի ձյուդոյի համառուսաստանյան մրցումներում

01 Հոկտեմբերի 2024, 09:26

Սպորտ

Սեպտեմբերի 28-ին Ուլյանովսկում ավարտվել է ձյուդոյի՝ մինչև 15 տարեկան պատանիների համառուսաստանյան մրցաշարը։ Միջոցառումը նվիրված էր Քննչական կոմիտեի զոհված աշխատակիցների և հատուկ մարտական գործողության հերոսների հիշատակին։ Ընդհանուր առմամբ, մրցումներին մասնակցել է Ռուսաստանի մի քանի շրջանների 160 պատանի մարզիկ։

Մրցաշարում տարբեր քաշային կարգերում արծաթե մեդալակիրներ են դարձել Ալբերտ Բադայանցը (73 կգ), Գոռ Կարապետյանը (66 կգ) և Բենիամին Հայրապետյանը (50 կգ):