Սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր չեն ընթանում. ՊՆ-ն հերքում է

15 Հունիսի 2023, 18:05

Քաղաքականություն

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար:

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիմա եթերում