Բորելը խոստացել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը ներկայացնել ԵՄ արտգործնախարարներին. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ

15 Հունիսի 2023, 18:19

Կարծիք

«Եվրախորհրդարանի պատգամավորների գործադրած ճնշումների արդյունքում ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի Արցախը շրջափակման մեջ պահել, ապա պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ խնդրանքը կփոխանցի ԵՄ նախարարներին, որ նրանք այդ հարցը դնեն քննարկման», — Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի պատգամավորների ջանքերը, որոնք իրենց հնարավորությունների չափով տեր են կանգնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության իրավունքներին:

Ափսոս միայն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարություն անելով՝ հակահայկական դիրքորոշում է արտահայտել միջազգային հանրությանը:

Գասպար Կարապետյանը նկատել է, որ Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստին ընդգծված հակահայկական դիրքորոշում ունեցող երկու պատգամավորներ՝ Լեհաստանից Աննա ֆորտիգան, Լատվիայից Անդրյուս Կուբիլիուսը գովել են Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ վերջապես գտնվեց մեկը, որը քաջություն ունեցավ և ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ապա ինձ շատ վատ կգզայի, որ իմ թշնամին ինձ գովեր: Անհեթեթ է ասել, որ որևէ նախկին իշխանություն ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մի մաս: Ցավալի է, որ Բորելը կամ բորելների նմանները ճիշտ լուծում գտնելու իրենց անկարողությունը քողարկում են՝ ասելով, թե ինչ եք ուզում, որ մենք անենք, երբ որ հայերն իրենք Արցախը չեն ուզում պահել, իսկ Փաշինյանն այդ առիթը տվել է նրանց», — ընդգծել է Գասպար Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի հարց ու պատասխանին պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ԵՄ-ի վարած քաղաքականության վերաբերյալ Արցախի հարցում:

Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և նշել, որ Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելությունը անարդյունավետ է։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իրենց ունեցած լծակները՝ Արցախը շրջափակումից ազատելու համար, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ վերջինս չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։ Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։

«Եվրախորհրդարանի պատգամավորների գործադրած ճնշումների արդյունքում ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի Արցախը շրջափակման մեջ պահել, ապա պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ խնդրանքը կփոխանցի ԵՄ նախարարներին, որ նրանք այդ հարցը դնեն քննարկման», — Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի պատգամավորների ջանքերը, որոնք իրենց հնարավորությունների չափով տեր են կանգնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության իրավունքներին:

Ափսոս միայն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարություն անելով՝ հակահայկական դիրքորոշում է արտահայտել միջազգային հանրությանը: Գասպար Կարապետյանը նկատել է, որ Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստին ընդգծված հակահայկական դիրքորոշում ունեցող երկու պատգամավորներ՝ Լեհաստանից Աննա ֆորտիգան, Լատվիայից Անդրյուս Կուբիլիուսը գովել են Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ վերջապես գտնվեց մեկը, որը քաջություն ունեցավ և ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ապա ինձ շատ վատ կգզայի, որ իմ թշնամին ինձ գովեր: Անհեթեթ է ասել, որ որևէ նախկին իշխանություն ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մի մաս: Ցավալի է, որ Բորելը կամ բորելների նմանները ճիշտ լուծում գտնելու իրենց անկարողությունը քողարկում են՝ ասելով, թե ինչ եք ուզում, որ մենք անենք, երբ որ հայերն իրենք Արցախը չեն ուզում պահել, իսկ Փաշինյանն այդ առիթը տվել է նրանց», — ընդգծել է Գասպար Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի հարց ու պատասխանին պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ԵՄ-ի վարած քաղաքականության վերաբերյալ Արցախի հարցում:

Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և նշել, որ Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելությունը անարդյունավետ է։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իրենց ունեցած լծակները՝ Արցախը շրջափակումից ազատելու համար, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ վերջինս չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։

Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։