Քաղաքականապես անգետ երիտասարդությանը հեշտ է մանիպուլացնել․ Անժելա Աչիկգյոզյան

02 Նոյեմբերի 2026, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ կարող է լինել իրավիճակ, երբ մարդիկ թերահավատորեն վերաբերվեն կառավարությանը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ Անժելա Աչիկգյոզյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում սպասվող ընտրական գործընթացներին, ինչպես նաև դրանց նկատմամբ հասարակության որոշ շերտերի անտարբերությանն ու անտեղյակությանը։

Նրա խոսքով՝ Կալիֆոռնիայում և Լոս Անջելեսում որոշ շրջանակներ աչքի են ընկնում քաղաքական բարձր գիտակցությամբ, մինչդեռ հասարակության մյուս շերտերում քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը գրեթե բացակայում է։

Ըստ նրա՝ ընտրություններին անհաղորդ են հատկապես այն մարդիկ, որոնք օգտվում են ԱՄՆ սոցիալական ծառայություններից, սակայն որևէ տնտեսական ներդրում չեն ունեցել երկրում։

Հիմնվելով ամերիկյան կրթական համակարգում ունեցած 35 տարվա փորձի վրա՝ պրոֆեսորը նշել է, որ երիտասարդների շրջանում քաղաքական գիտելիքների մակարդակը խիստ ցածր է։

 «17-18 տարեկան երիտասարդների մոտ քաղաքականության մասին տարրական պատկերացումներ չկան, իսկ ընդհանուր գիտելիքների անկումը հասել է աղետալի մակարդակի»,- նշել է Աչիկգյոզյանը։

Նրա համոզմամբ՝ քաղաքականապես անգետ երիտասարդությանը հեշտ է մանիպուլացնել, ինչը ձեռնտու է որոշակի ուժերի։ Այս համատեքստում նա զուգահեռ է անցկացրել նաև Հայաստանի հետ։ 

«Նույն մոտեցումը կարելի է փոխադրել Հայաստանի իրականություն՝ հասկանալու համար, թե ինչու հաջողվեց 2018 թվականի հեղափոխությունը։ Ինչո՞ւ, որովհետև թիրախավորում են երիտասարդների մի խմբի, որն ուղղակի չի գիտակցում իրավիճակի լրջությունը»,- ընդգծել է Անժելա Աչիկգյոզյանը։

Հիմա եթերում