Արամ Խաչատրյանի անվան տրիոյի 25-ամյակին նվիրված համերգ՝ Նիժնի Նովգորոդում
05 Հոկտեմբերի 2024, 20:40
Այս տարի Խաչատրյանի անվան հայտնի տրիոն նշում է իր 25-ամյակը, որը երաժիշտները կնշեն Ռուսաստանում աշնանային մեծ համերգային շրջագայություններով:
Հոկտեմբերի 9-ին Նիժնի Նովգորոդի Մ. Ի. Գլինկայի անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում երաժիշտները կկատարեն Պ. Չայկովսկու ստեղծագործությություններից։ Տրիոյի ծրագրում են նաև կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները և կամերային կազմի համար Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից ամենահայտնի հատվածների փոխադրումները:
Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Կարեն Քոչարյանը (թավջութակ):