Ռոմինա Հայացանյանի և Վալերիա Կոստանտինիի «Colormix» ցուցահանդեսը` Բուենոս Այրեսում
06 Հոկտեմբերի 2024, 18:36
Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի Մանուել Բելգրանո ցուցասրահում հոկտեմբերի 1-ին բացվել է նկարիչներ Ռոմինա Հայացանյանի և Վալերիա Կոստանտինիի «Colormix» գեղարվեստական ցուցահանդեսը։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել քաղաքի օրենսդիր մարմնի պալատում, ներկա էր մեծ լսարան, որը կարողացել է գնահատել գեղագիտական առաջարկները:
Հայացանյանի և Կոստանտինիի աշխատանքները ներկայացնում են հետաքրքիր գեղարվեստական զրույց, որտեղ գույնը հանդես է գալիս որպես կենտրոնական հերոս: Երկու արվեստագետներն էլ օգտագործում են զգացմունքները որպես ժեստային գործողությունների վրա հիմնված ստեղծագործական գործընթացի շարժիչ ուժ: Ռոմինա Հայացանյանի դեպքում, նրա նկարներն աչքի են ընկնում գծի ուժով և նրբությամբ, տեխնիկայի արդյունք, որը նա նկարագրում է որպես «ակտիվ նկարչություն»: Հայացանյանի ստեղծագործությունները վիզուալ պատմություններ են, որտեղ էներգիան և ստեղծագործական ազդակը արտացոլվում են դինամիկ և արտահայտիչ կոմպոզիցիաներում:
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 17-ը, այցելությունների ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ առավոտյան 10-ից մինչև երեկոյան 19։00-ն։ Մուտքն ազատ է, թեև ներս մտնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
«Colormix ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է նրանց համար, որոնք ցանկանում են խորանալ այս երկու ժամանակակից նկարիչների վիզուալ պոետիկայի մեջ, որոնք գույնի և հույզերի օգտագործմամբ կարողանում են յուրօրինակ երկխոսություն ստեղծել իրենց գործերի միջև»,-գրում է DiarioArmenia պարբերականը: