Սկանդալ Ալբանիայի խորհրդարանում․ ընդդիմությունը շրջափակել է ամբիոնը և պիրոտեխնիկա կիրառել

29 Հոկտեմբերի 2026, 18:20

Քաղաքականություն

Ալբանիայի ընդդիմադիր պատգամավորները տապալել են խորհրդարանի նիստը՝ նիստերի դահլիճում բողոքի ակցիա անցկացնելով։ Նրանք փակել են մուտքը դեպի ամբիոն և վառել ծխային նռնակներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Միջադեպի ընթացքում ընդդիմության առաջնորդ Սալի Բերիշան կոշտ քննադատության է ենթարկել իշխող կուսակցության ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով հանցագործներ և հայտարարելով, որ նրանք «արժանի են արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջարդված գանգերի»։

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել Ալբանիայում հոկտեմբերի կեսերից շարունակվող ուսանողական զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Ցուցարարները փողոց են դուրս գալիս՝ բողոքելով կոռուպցիայի բարձր մակարդակի, աշխատատեղերի պակասի և կրթության ցածր որակի դեմ։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում արդեն առնվազն 320 մարդ տուժել է։

Հիմա եթերում