Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29 Հոկտեմբերի 2026, 18:05
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին։ Բացակայության պաշտոնական պատճառ է նշվում նրա «ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ կազմակերպվող բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-30-ը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը նախատեսում է մասնակցել մինչև 15 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի առաջնության մրցանակաբաշխության արարողությանը, ինչով էլ պայմանավորված է Թուրքիա չմեկնելը։
Միջոցառմանը Ադրբեջանը ներկայացված կլինի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մակարդակով։