Գնում ենք Սահմանադրական դատարան՝ ամոթի սյունին գամելու այն բոլոր դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել․ Բագրատ Սրբազան

06 Հոկտեմբերի 2024, 20:26

Քաղաքականություն

Այստեղից գնալու ենք Սահմանադրական դատարան, կարիքը կա ամոթի ու անարգանքի սյունին գամելու այն բոլոր դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Նրանք կոչված էին պետականությունն ու Սահմանադրությունը պահպանելու, ոչ թե հակառակը։ Միևնույն ժամանակ, հնարավորություն ենք տալու նրանց ազատագրվել ծառայամտական քայլերից։ Սահմանադրական Դատարանի նախկին և ներկա բոլոր Դատավորներին հրավիրում եմ Սահմանադրական դատարանի առջև»,- նշեց Սրբազանը։